10/17/2026

Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել ՀՀ անվտանգության շահերով

Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել ՀՀ անվտանգության շահերով

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների հարցադրումներին, որոնք վերաբերել են  Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունը, որում ներկայացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գնահատականը երկրում տիրող քաղաքական իրավիճակին:

«Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետեւում եւ իր ուշադրության կենտրոնում էպահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելովիշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության եւ դրանում ամրագրված նրանցլիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելուանհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերիցակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացմանառաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի եւ քաղաքացուիրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար:

Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի եւ ԱԺ նախագահի  հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա  մշակույթ»:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: