12/27/2025

Առողջապահության նախարարությունը բուժհաստատությունների համար պատվիրել է մոտ 2400 համակարգիչ

Առողջապահության նախարարությունը բուժհաստատությունների համար պատվիրել է մոտ 2400 համակարգիչ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժհաստատությունները կազատվեն ավելորդ թղթաբանությունից, աշխատանքները կարվեն էլեկտրոնային տարբերակով: ՀՀ առողջապահության նախարարությունը բուժհիմնարկների համար պատվիրել է մոտ 2400 համակարգիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Բուժհաստատություններին թղթաբանությունից ազատելու հարցն ինձ մտահոգել է դեռ 10 տարի առաջվանից: Մենք արդեն պատվիրել ենք 2400 համակարգիչ Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատությունների համար: Դրանք Հայաստանում կլինեն մոտ 2 ամսից, և կբաշխվեն բուժհիմնարկներին»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ  թղթաբանությունից ազատման հարցի լուծումը պատկերացնում է էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ: Նա կարևորեց նաև, որ այն, ինչ արվի էլեկտրոնային տարբերակով, չարվի  միաժամանակ նաև  թղթայինով:  Իսկ համակարգչային ֆոնդի խնդիրն արդեն  կարելի է  համարել լուծված:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: