12/27/2025

Գորիսում ջրամատակարարումը կաթվածահար է եղել. իրավիճակն արագորեն կարգավորվել է

Գորիսում ջրամատակարարումը կաթվածահար է եղել. իրավիճակն արագորեն կարգավորվել է

Օգոստոսի 27-ի առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Գորիս քաղաքի ջրամատակարարումը կաթվածահար է եղել, քանի որ Սպանդարյան գյուղի մոտակայքում անհայտ անձինք բացել են ջրատարի խողովակաշարի վրա առկա ջրթափ փականը:

 

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի ծառայությունից, միջադեպի հետևանքով «Մուխուրթուրյան» 500մմ տրամագծով մայրուղային խողովակաշարով ստացվող ջրաքանակը կտրուկ նվազել է՝ վայրկյանում 240 լիտրից իջնելով մինչեւ 70 լիտրի:

Տագնապով ոտքի հանված «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Գորիս» և «Սիսիան» տեղամասի աշխատակիցները անմիջապես սկսել են նշված ջրատարի ուսումնասիրությունը, ձեռնարկված միջոցների շնորհիվ, իրավիճակն արագորեն կարգավորվել է:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: