12/27/2025

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով

ՀՀԿ-ն  պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ն կոնսոլիդացված քաղաքական ուժ է: Մենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյան պետական քաղաքական գործիչը  լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է»,-ասաց Շարմազանովը:

Նրա կարծիքով` Քոչարյանը կզբաղվի քաղաքականությամբ, ավելին՝ նա արդեն իսկ զբաղվում է:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: