12/27/2025

ԱՊՀ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Աշգաբադում 2019 թվականի հոկտեմբերին

ԱՊՀ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Աշգաբադում 2019 թվականի հոկտեմբերին

ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ Թուրքմենստանի նախագահությամբ, տեղի կունենա Աշգաբադում 2019 թվականի հոկտեմբերին: Օգոստոսի 28-ին Մինսկում լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը՝ ԱՊՀ-ի մշտական ներկայացուցիչների նիստից առաջ: 2019 թվականին ԱՊՀ-ի նախագահությունը Տաջիկստանից անցնում Է Թուրքմենստանին:

«Թուրքմենստանը շատ լրջորեն ու հիմնավոր Է մոտենում հաջորդ տարի ԱՊՀ-ում իր երկրի նախագահությանը, պատրաստվել Է նախագահության հայեցակարգը, որը նախատեսում Է այդ երկրի նախագահությամբ բազմաթիվ միջոցառումների անցկացում Թուրքմենստանի տարածքում,-ասել Է Լեբեդեւը:-Դրանց թվում են՝ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը նախատեսվում Է անցկացնել 2019 թվականի հոկտեմբերին Աշգաբադում, կառավարությունների ղեկավարների նիստը, որն արդեն պլանավորված Է հաջորդ տարվա մայիսի վերջին»: Լեբեդեւի խոսքով՝ ծրագրվում Է անցկացնել նաեւ ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ:

«Ես վստահ եմ, որ մշտական եւ լիազոր ներկայացուցիչները հավանություն կտան այն միջոցառումներին, որոնք Թուրքմենստանը պլանավորում Է հաջորդ տարի»,-ասել Է ԱՊՀ-ի գործկոմի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: