12/27/2025

Երկրաշարժ Ադրբեջանում. երկրաշարժը զգացվել է Արցախում եւ Սյունիքի մարզում

Երկրաշարժ Ադրբեջանում. երկրաշարժը զգացվել է Արցախում եւ Սյունիքի մարզում

Oգոստոսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 եւ արեւելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արեւմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հադրութ քաղաքում 3 բալ եւ ՀՀ Կապան, Գորիս քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

HayNews.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: