12/27/2025

Հրաձիգները մեկնում են աշխարհի առաջնություն

Հրաձիգները մեկնում են աշխարհի առաջնություն

Հայաստանի հրաձգության հավաքականը մեկնում է աշխարհի առաջնություն:

Առաջնությանը կմասնակցեն Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ, մեծահասակներ), Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ, երիտասարդներ), Սաթենիկ Մեջլումյանը (վազող թիրախ, երիտասարդներ), Գոհար Վարդանյանը (վազող թիրախ, երիտասարդներ), Արուսյակ Գրիգորյանը (վազող թիրախ, երիտասարդներ), Հրաչիկ Բաբայանը (հրացան, մեծահասակներ), Հայկ Բաբայանը (հրացան, երիտասարդներ), Աննա Պողոսյանը (հրացան, երիտասարդներ), Նորայր Առաքելյանը (ատրճանակ, երիտասարդներ, մարզիկը մասնակցում է իր միջոցներով- հեղ.), Իրինա Լաուերը (հրացան, մեծահասակներ), Քրիստիան Լաուերը (հրացան, մեծահասակներ):

Հրաձգության աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է չորս տարին մեկ, այս տարի կկայանա Կորեայի Չանգվոն քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 31-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: