12/27/2025

Խախտումների պատճառով հանքավայրերի շահագործողները զգուշացում են ստացել. նախարար

Խախտումների պատճառով հանքավայրերի շահագործողները զգուշացում են ստացել. նախարար

Հայաստանի 10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերություններին նախարարության կողմից տրվել են զգուշացումներ: Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց՝ դրանցում շահագործման օրինականության հետ կապված խախտումներ են արձանագրվել անցկացված ուսումնասիրությունների արդյունքում:

«Հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է շատ խորը ուսումնասիրություն: Այսօր ՀՀ-ում ունենք 27 մետաղական հանքավայրի շահագործման վերաբերյալ տրված լիցենզիաներ, և ինձ համար առաջնահերթ խնդիր էր ուսումնասիրել մետաղական հանքավայրերի կողմից շահագործման իրավիճակը: Արդյունքում 10 մետաղական հանքավայրերի արդեն տրված են զգուշացումներ: 146 ոչ մետաղական հանքավայրերի նույնպես տրվել են զգուշացումներ», – ասաց Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց՝ նախարարության կողմից զգուշացվելուց հետո հանքավայրերը շահագործող ընկերությունները պարտավոր են վերացնել առկա թերություններն 90 օրվա ընթացքում:

«Եթե դա չկատարեն, կզրկվեն լիցենզիայից», – նշեց նախարարը:

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: