12/27/2025

Գորիսի սոցիալական գործակալության աշխատակցի կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Գորիսի սոցիալական գործակալության աշխատակցի կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Սյունիքի մարզի Տեղ գյուղի մի բնակիչ 2018 թ. ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ իրենք 2013-2018 թթ. հաշվառված են եղել որպես անապահով ընտանիք՝ յուրաքանչյուր ամիս ստանալով սոցիալական աջակցության նպաստ: Սակայն  ամենամյա նպաստը ձևակերպելու համար գործակալության աշխատակցին են տվել յուրաքանչյուր տարվա երկու ամսվա գումարը:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցինոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասինոր ՀՀ սոցիալական աջակցության Գորիսի տարածքային գործակալության՝ նշված բնակավայրն սպասարկող առաջատար մասնագետը տվյալ բնակչի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ սոցիալական անապահովության նպաստի գործը կազմելուապա շարունակաբար նրա համար սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու դիմաց 2013-2017 թթանձամբ պահանջել և նրանից տարեկան ստացել է ապօրինի վարձատրություն:

«Նկատի ունենալովոր նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնողՍյունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից հետաքննության մարմնին տրվել է ցուցում՝ հարուցել քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկել քննիչին»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: