12/27/2025

Արայիկ Հարությունյանն օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման գրավական է համարում ուսուցիչների վերապատրաստումը

Արայիկ Հարությունյանն օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման գրավական է համարում ուսուցիչների վերապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանում օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումը միայն օտարալեզու դպրոցների բացմամբ չի տեսնում:

Նրա գնահատմամբ՝  այդ հարցը կարող է լուծվել ուսուցիչների վերապատրաստմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նախարար Հարությունյանը նաև ընդգծեց, որ օտար լեզուների իմացությունն անհրաժեշտ է լավ հիմքի վրա դնել դեռ դպրոցից և առանց կրկնուսույցների։ 

«Նախարարությունը համագործակցության տարբեր հուշագրեր է ստորագրել եւ ակտիվ աշխատում է, որպեսզի վերապատրաստվող ուսուցիչների թիվն ավելանա»,- շեշտեց Հարությունյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: