12/27/2025

ԿԸՀ-ն ամփոփեց փաստաթղթերի ընդունումը. Երևանում իշխանության համար պայքարում է 13 ուժ

ԿԸՀ-ն ամփոփեց փաստաթղթերի ընդունումը. Երևանում իշխանության համար պայքարում է 13 ուժ

Կետրոնական ընտրական հանձնաժողով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել է 13 քաղաքական սուբյեկտի փաստաթուղթ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Սմբատյանը՝ հավելեով, որ փասատթղթերը ներակայացնելու ժամկետն արդեն լրացել է:

Սմբատյանի խոսքերով, ներկայացված քաղաքական ուժերից 4-ը դաշինքն են, 9-ը՝ կուսակցություն: Այդ ուժերն են   «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, ՀԺԱՄ-ը, «Երևանցիներ» դաշինքը, «Իմ քայլը» դաշինքը, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ՀՀՇ-ն և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը:  

ԿԸՀ-ն սահմանված ժամկետում կուսումնասիրի բոլոր ներկայացված փաստաթղթերը, եթե գրանցման հետ կապված խնդիրներ լինի, այդ մասին տեղյակ կպահվի: Սմբատյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 3-ը դրա համար ժամանակ կա, և հենց այդ օրը հայտնի կլինի, թե որ քաղաքական սուբյեկտներն են գրանցվել որպես թեկնածու:

analitik.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: