12/27/2025

Ադապտացիան ավարտվեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր փուլի մեկնարկը

Ադապտացիան ավարտվեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր փուլի մեկնարկը

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսեց հայտարարությամբ։

ՀՀ նոր իշխանության ադապտացիոն շրջանն ավարտված է։ Այս մասին այսօր կառավարության նիստի բացմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ տնտեսական քաղաքականության բարեփոխումների նոր շրջան է մեկնարկում։ Փաշինյանն ազդարարեց լայնածավալ բարեփոխումների սկիզբն ու հույս հայտնեց, որ դրանք չեն լինի ցավոտ։

«Կարծում եմ, որ մենք տնտեսական բարեփոխումների համար ունենք բավարար փաստարկներ, որով համոզել ենք ինքներս մեզ, պիտի դրանով ներկայանանք նաև հանրությանը»,- ասաց Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ դրանք կլինեն արդյունավետ։

Իսկ բարեփոխումները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումներով։

Վարչապետը հրահանգեց այս հարցի շուրջ հանրային քննարկումներ մեկնարկել, ձևավորել հանրային ըմբռնում։ Նրա խոսքով, բարեփոխումները չպիտի լինեն «ափալ-թափալ», չմտածված, դրանցով պետք է տրվի կառավարության աշխատանքի նոր փուլի մեկնարկը։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: