12/27/2025

Հայաստանն Ալբանիայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ

Հայաստանն Ալբանիայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ

Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

Նախագծի նպատակն է ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ալբանիայի Հանրապետության հետ և նպաստել այդ երկրի քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին:

Ակնկալվում է, որ որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: «Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,- ասված է հիմնավորման մեջ:

Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին:

 

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: