12/27/2025

Ադրբեջանը Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով դիմել է «Ինտերպոլ»

Ադրբեջանը Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով դիմել է «Ինտերպոլ»

Ադրբեջանում չեն կարողացել անտարբեր անցել ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ Դեն Բիլզերյանի` Հայաստան, այնուհետև Արցախի Հանրապետություն կատարած այցերի կողքով: Երկրի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Բիլզերյանի նկատմամբ:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Պաշտոնական Բաքուն մեղադրանք է ներկայացրել ամերիկահայ աստղին Արցախ այցելելու համար: Ադրբեջանից դիմում է ուղարկվել «Ինտերպոլ»՝ Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով:

Ուշագրավ է, որ դատախազության որոշումը հակասում է ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը: Նա նշել էր, թե անհրաժեշտ չի համարում այցն առհասարակ մեկնաբանել, քանի որ այն «անլուրջ բնույթ ունի»:

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն օգոստոսի 27-29-ին հոր և եղբոր՝ Ադամի հետ այցելել է Հայաստանի և Արցախի Հանրապետություններ: Օգոստոսի 28-ին Բիլզերյան եղբայրներին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այնուհետև Բիլզերյանները մեկնել էին Արցախի Հանրապետություն:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: