12/27/2025

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ВАЗ 2106-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ВАЗ 2106-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 14 ՕՍ 449 համարանիշի և FAW մակնիշի 341 ՕR 31 համարանիշի ինքնաթափ-բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 06-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Նվեր Ասրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր պետք է հատուկ տեխնիկայի միջոցով 06-ը դուրս բերեն բեռնատարի տակից և այն մասնատելով՝ կարողանան դիերը դուրս բերեն ավտոմեքենայից:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ էլ փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

 shamshyan.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: