12/27/2025

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են. Բախտաձե

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են. Բախտաձե

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են և օրինակելի գործընկերները՝ այսօր, ժամանելով Բաքու, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Մեր կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը պատմական նշանակություն ունեն, սակայն, մենք կարող ենք ավելիին հասնել», - Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո ասել է նա՝ հույս հայտնելով, որ կողմերին կհաջողվի հաջորդ տարի ավելացնել առևտրաշրջանառությունը 50-ից 60 տոկոսով:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Բաքում է ժամանել նաև Վրաստանի արտգործնախարարը, ով ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարը:

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: