12/27/2025

Պաշտոնաթող սպաների հետ քննարկել է նրանց բնակարանային ապահովման խնդիրը

Պաշտոնաթող սպաների հետ քննարկել է նրանց բնակարանային ապահովման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել   բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  պաշտպանության  նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերահաստատելով  պաշտպանության նախարարության պատրաստակամությունը լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել  Բալայանը  պաշտոնաթող  սպաների  հետ  քննարկել է գործադիր իշխանության  և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի լուծման հնարավոր և իրատեսական  տարբերակները, լսել և հանգամանալից պատասխանել է նրանց կողմից բարձրացված հարցերին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կառավարությանը հասցեագրված  դիմումի պաշտոնական պատասխանը ստանալուն պես, պաշտոնաթող սպաների շրջանում քննարկել ներկայացված առաջարկները և հանդես գալ միասնական դիրքորոշումով։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: