12/27/2025

100 օրում նույնիսկ սերմը չի հասունանում. գյուղնախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

100 օրում նույնիսկ սերմը չի հասունանում. գյուղնախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է աջակցել իրենց հողերը միավորող գյուղացիներին:

100 օրվա ընթացքում նույնիսկ սերմը չի հասցնում հասունանալ: Այսօր, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Որպես ոլորտի հիմնական խնդիրներ նախարարն իր պաշտոնավարման ընթացքում առանձնացրել է հողերի կտրտվածությունը, տեխնիկայի մաշվածությունը, ոռոգման ցանցի քայքայվածությունը, անասնագլխաքանակի մասնատվածությունը, գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնների անկատարությունը, գյուղատնտեսական ներքին շուկայի սահմանափակությունը և արտաքին արտահանման շուկայի կենտրոնացվածություն:

«Այս ամենը բերել է նրան, որ գյուղատնտեսությունը դարձել է ոչ եկամտաբեր ու ռիսկային զբաղմունք»,-ասաց նախարարը` հավելելով, որ դրա հետևանքով գյուղացին լքում է գյուղն ու նաև երկիրը:

Նոր կառավարությունը գյուղատնտեսության աջակցությունը տեսնում է ոչ թե սոցիալական աջակցության բնագավառում, այլ արդյունավետության ու եկամտաբերության բարձրացմանը միտված  ծրագրերի իրականացման մեջ: Դրանցից հիմնականը հողերի խոշորացման ծրագրերն են` սեփականության իրավունքի պահպանմամբ: Կառավարությունը մտադիր է նաև աջակցել խոշորացված հողօգտագործողներին` ապահովելով նրանց կաթիլային ոռոգման համակարգով:

Գյուղնախարարությունը մտադիր է բարձրացնել նաև խորհրդատվական ծառայությունների մակարդակը` ուղղված մշակաբույսերի դիվերսիֆիկացմանն ու հողերի ճիշտ օգտագործմանը:

 

armeniasputnik.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: