12/27/2025

Կեմերովոյում այրված «Զիմնյայա վիշնյայի» տեղում զբոսայգի կկառուցեն նվիրատվություններով

Կեմերովոյում այրված «Զիմնյայա վիշնյայի» տեղում զբոսայգի կկառուցեն նվիրատվություններով

Կեմերովոյում ամֆիթատրոնով եւ շատրվանով պուրակ կկառուցեն հրդեհի ճարակ դարձած «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի տեղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Կեմերովոյի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունում:

Գերատեսչության տվյալներով՝ նախագծի արժեքը կազմում Է շուրջ 5 միլիոն ռուբլի, թե որքան կպահանջվի հենց զբոսայգու համար, հայտնի կդառնա վերջնական հայեցակարգի մշակումից հետո: 
«Շինարարական եւ նախագծային աշխատանքների ֆինանսավորման աղբյուրը բարեգործական միջոցներն են: Պուրակը կներառի լուսաերաժշտական աշտարակ, բնական քարից պատ՝ կաթող ջրով, ամֆիթատրոն՝ մեծ ավազահրապարակով եւ ընտանեկան հանգստի համար բլրակով, ինտերակիվ շատրվան երեխաների խաղերի համար»,- ասել Է գործակալության զրուցակիցը: 
Հրդեհից զոհվածների հիշատակին կտնկվի 60 սոճի: 
Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին: Բռնկումն առաջացել վերջին հարկում, որտեղ գտնվում Էին կինոդահլիճները: Կրակից զոհվել Է 60 մարդ, այդ թվում 37 երեխա:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: