12/27/2025

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ

Սրտանց շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության տոնի առիթով: 
Լուսավոր այս օրը շատերիս երջանիկ հիշողություններ, շատերիս ջերմ սպասումներ է բերում, եւ թանկ է յուրաքանչյուրի համար՝ ով սովորել է, սովորեցնում է եւ սովորում է: 
Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ, ձեզ բազում նվաճումներ, նպատակասլացություն, անսպառ եռանդ, բարձր առաջադիմություն եմ ցանկանում, իսկ ձեզ՝ սիրելի՛ մանկավարժներ ու դասախոսներ՝ մասնագիտական հաջողություններ, ստեղծարար միտք ու համբերատարություն անչափ պատասխանատու եւ պատվաբեր ձեր աշխատանքում:
Շարունակե՛ք բարձր պահել մարզի բարի համբավը՝ կրթական ոլորտում գրանցելով նորանոր ձեռքբերումներ: Թո՛ղ նոր ուսումնական տարում ձեր սաներին փոխանցած գիտելիքներն ու հմտությունները հետագա ճանապարհի վստահելի ուղեկից դառնան սյունեցիների նոր սերնդի համար:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ այն մանուկներին, ովքեր սրտի թրթիռով են սպասել այս օրվան եւ առաջին անգամ են ոտք դնում գիտելիքների գրավիչ աշխարհ՝ դպրոց. մաղթում եմ, որ իրականանան ուսումնառության տարիների հետ կապված ձեր բոլոր ակնկալիքները: 
Թո՛ղ գիտելիքի լույսը ուղեկցի բոլորիդ ողջ տարին, եւ թո՛ղ այս Սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների ու հաղթական ձեռնարկների սկիզբ դառնա Սյունիքի մարզի կրթական համակարգի համար:

 

Կարեն Համբարձումյան / Karen Hambardzumyan

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: