12/27/2025

Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է. Շարմազանով

Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունիցԷդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունընշելոր երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական եւ ավանդական արժեքային համակարգերից»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելովոր այսօր վտանգված են այդ համակարգերը։

«Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով»,-նշել է Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել էոր այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։

«Դրանք ճակատամարտեր էինորոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ նշելոր Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներայդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանըովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։

«Այսօր էլ Ռուասատանը կարեւոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում եւ պետք է նշեմոր մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի Հայաստանում ռուսական ռազմաբազան»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրենըշնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համարնույնպես կարեւորել է դարերի քննությունը բռնած ռուս-հայկական բարեկամության անխախտելիությունը։

Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար եւ նշելոր իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշել էոր այս տարի արդեն կազմակերպվել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված գիտաժողովինչը մեծ արձագանք է ստացել երկու երկրներում։

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշել էոր այս տարվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում միջոցառումներ կկազմակերպվեն Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարռուս-թուրքական պատերազմի հերոսհայազգի գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի հիշատակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։ 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: