12/27/2025

Կառավարության անդամները բաց դասեր կանցկացնեն Հայաստանի տարբեր դպրոցներում

Կառավարության անդամները բաց դասեր կանցկացնեն Հայաստանի տարբեր դպրոցներում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կայցելի Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոց: Նախարարը կազդարարի Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաև մարզի մի շարք դպրոցների տոնական միջոցառումներին:

ԿԳ նախարարի առաջարկով կառավարության անդամները նույնպես սեպտեմբերի 1-ին և 3-ին տարբեր դպրոցներում հանդես կգան բաց դասերով:

armenpres.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: