12/27/2025

Քոչարյանի հետ հեռախոսազրույցում Պուտինը նրա քրեական հետապնդման հարցը չի քննարկել. Պեսկով

Քոչարյանի հետ հեռախոսազրույցում Պուտինը նրա քրեական հետապնդման հարցը չի քննարկել. Պեսկով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրա քրեական հետապնդման հարցը չի քննարկել։ Այս մասին լրագրողներին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ կրեմլը հայտնել էր, որ Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորելնրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Քոչարյանը երկար տարիների ընթացքում լավ հարաբերություններ ունեն, որոնց վրա Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձություն ազդեցություն չի թողել:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով, երբ Երևանի կենտրոնում 10 մարդ զոհվեց:

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: