12/27/2025

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին. ՊՆ խոսնակ

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին. ՊՆ խոսնակ

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ առայժմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող:

Զորավարժություններին մասնակցելու է շուրջ 10 երկիր, որոնց թվում են Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Ուկրաինան, Թուրքիան:

Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողությունների պատրաստականությունն է կամ ճգնաժամերին արձագանքը, ինչպես նաև հրամանատարական օղակի բարելավումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացված «Վեհանձն գործընկեր - 2018» (Noble Partner-2018) զորավարժություններին Հայաստանը մասնակցեց չորս հոգանոց պատվիրակությամբ:

Իսկ անցյալ տարի Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանը կրկին չէր մասնակցում: Վրաստանից պաշտոնապես հայտարարել էին, թե Հայաստանը հրավիրված է մասնակցելու, և որ պաշտոնական Երևանը վերջին պահին հրաժարվել է դրանց մասնակցել: 

Իսկ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ այս հարցի առնչությամբ ասել էր, որ Հայաստանը չի մասնակցել՝ ելնելով այդ զորավարժության և մեր փոխգործակցության ՆԱՏՕ-ի հետ խնդիրների չհամընկնելու կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չհամընկնելու պատճառով:

tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: