12/27/2025

ԲՀԿ-ն Քոչարյանին սատարելու հարց չի քննարկել. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ն Քոչարյանին սատարելու հարց չի քննարկել. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքականություն վերադարձող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու հարց չի քննարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 1-ին այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Այդպիսի հարց օրակարգում չկա: Երբ կքննարկենք, ձեզ կասենք»,- ընդգծեց նա:

Օգոստոսի 31-ին ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ավելի վաղ Քոչարյանը նշել էր քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: