12/27/2025

Ագարակ, 1 սեպտեմբերի 2018թ.

Ագարակ, 1 սեպտեմբերի 2018թ.

Ահա նորից սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնը։

Շատ երեխաների համար այսօր հնչեց առաջին զանգը և ավետեց նրանց բարի գալուստը գիտելիքի տուն։ 

Տոնական բարձր տրամադրություն էր տիրում Ագարակի միջնակարգ դպրոցում։ 
Անհամբեր փոքրիկներ, հուզված ծնողներ, երջանկությամբ ու սպասումով լի աչքեր:

Գիտելիքի օրվա կապակցությամբ իրենց ողջյունի ու շնորհավորանքի խոսքն հղեցին դպրոցի տնօրեն, վաստակաշատ ուսուցչուհի տիկին Աղայանը , նշելով, որ գիտելիքը՝ հարստություն է, որը մարդուն հաղորդում է կյանքի լավագույն և հաճելի զգացողությունները:

Այս օրը յուրահատուկ նշանակություն է ստանում մեր դպրոցում, որովհետև այստեղ հարգվում է իսկական կրթությունը:

Ագարակ քաղաքի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանը նույնպես շնորհավորեց ներկաներին, մաղթելով, որ նոր ուսումնական տարին լինի գիտելիքների ձեռքբերման ու հարստացման , արդյունավետ, քանզի միայն արդիական ու հիմնավոր գիտելիքներով կարող ենք դիմակայել դարի մարտահրավերներին:

Սարկավագ Դավիթը աղոթք բարձրացրեց ու շնորհավորեց բոլորին:

Ջերմ ու շնորհավորական խոսքով հանդես եկան նաև դպրոցի փոխտնօրեն Ն. Սարգսյանը, ծնողական խորհրդի անդամ, նույն դպրոցի շրջանավարտ Հ. Հայրապետյանը, ում զավակն այս տարի իր առաջին քայլ են անում դեպի դպրոց:

Օրը գեղեցիկ, տոնական և էլ ավելի ուրախ դարձրեցին դպրոցի տարբեր դասարանների աշակերտներն՝ իրենց հիասքանչ պարերով ու երգով:

Նյութը՝ Ս. Առաքելյանի

Հարավային դարպաս Ագարակ

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: