12/27/2025

Սեպտեմբերի 1-ը Կապանի թիվ 6 դպրոցում

Սեպտեմբերի 1-ը Կապանի թիվ 6 դպրոցում

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու տարեշրջանը:

Ջերմ շնորհավորանքներ եմ ուղղում հատկապես դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության ու դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ՝ իրենց շնորհակալ աշխատանքում:

Թող այս տարին լինի ավելի հագեցած և արդյունավետ:

Հաղթանակներով ու եռանդով լի ուսումնական տարի՝ բոլորիս։

Մարինե Դավթյան

Կապանի թիվ 6 դպրոցի տնօրեն

Լուսանկարները՝ Աստինե Դավթյանի

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: