12/27/2025

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է  նոր ուսումնական տարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավոր միտինգներով և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում սեպտեմբերի 1-ին կայացել է կրթօջախի կուրսանտների, ինչպես նաև տեխնոլոգիական վաշտի ժամկետային զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:

Նրանց ողջունել և շնորհավորել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչները և կրթահամալիրի սպաները, հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերել զինվորական մասնագիտությանը՝ ջանք ու եռանդ չխնայելով ռազմական գործի առանձնահատկությունները տիրապետելու և մրցունակ մասնագետներ դառնալու համար:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: