12/27/2025

Ալիև-Պուտին հանդիպման արդյունքում ավելի քան տասը փաստաթուղթ է ստորագրվել

Ալիև-Պուտին հանդիպման արդյունքում ավելի քան տասը փաստաթուղթ է ստորագրվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ տասնվեց փաստաթուղթ է ստորագրվել:

Համաձայնագիր է կնքվել ապրանքների մաքսային վերահսկողության, էլեկտրահաղորդալային և գազատար տրանսպորտով հաղորդակցության հետ կապված: Ավիատրանսպորտով մաքսային իրավախախտումների դեմ պայքարում փոխգործակցության արձանագրություն է ստորագրվել:

Բացի այդ, ՌԴ-ն և Ադրբեջանը մտադիր են միասին զբաղվել «Գոշադաշ» բլոկի նավթային և գազային պոտենցիալի, ինչպես նաև Ապշերոն թերակղզու հյուսիսային հատվածի ուսումնասիրությամբ։ «Ռոսնավթ»-ի և SOCAR Trading S.A-ի միջև պայմանագիր է ստորագրվել։

Կրեմլում հստակեցրել են, որ քննարկվել են «երկկողմանի օրակարգի տարբեր հարցեր, առաջնահերթություններ, առևտրատնտեսական համագործակցության նախադրյալները»։

Ալիևը նաև Պուտինին Բաքու է հրավիրել։

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: