12/27/2025

Ա․Հարությունյան․ «Պատրաստ ենք մեղադրանքում նշված գումարը փոխանցել՝ Մարտիկ հիմնադրամի բնականոն կենսագործունեությանն աջակցելու նպատակով»

Ա․Հարությունյան․ «Պատրաստ ենք մեղադրանքում նշված գումարը փոխանցել՝ Մարտիկ հիմնադրամի բնականոն կենսագործունեությանն աջակցելու նպատակով»

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքին․  

«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։

Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության։

Լրացում. 

Այս հայտարարությունը չպետք է դիտարկել որպես միջամտություն արդարադատությանը կամ կանխակալ վերաբերմունք հետաքննությանը, թող դատարանը վերջնական որոշում կայացնի մեղադրանքի վերաբերյալ: Պարզապես մենք պատրաստ ենք մեղադրանքում նշված գումարը փոխանցել՝ Մարտիկ հիմնադրամի բնականոն կենսագործունեությանն աջակցելու նպատակով»։ 

 

hetq.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: