12/27/2025

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Իոսիֆ Կոբզոնին

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Իոսիֆ Կոբզոնին

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնին, ով մահացել է օգոստոսի 30-ին՝ քաղցկեղի դեմ շուրջ 13 տարվա պայքարից հետո։

Ինչպես փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ 

Կոբզոնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2005 թվականին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:

Մի քանի օրից՝ սեպտեմբերի 11-ին, կլրանար նրա 81-ամյակը։ Նա համարվում էր խորհրդային էստրադայի հավաքական կերպարը։

iravunk.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: