12/28/2025

Արմեն Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը յուրօրինակ երևույթ է համարում ողջ աշխարհում

Արմեն Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը յուրօրինակ երևույթ է համարում ողջ աշխարհում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները և խաղաղ հեղափոխությունը բարձրացրել են Հայաստանի հեղինակությունը:

Նախագահը նման կարծիք հայտնեց՝ պատասխանելով Մխիթար  Սեբաստացի կրթահամալիրի փոքրիկ լրագրողների հարցին:

«Հայաստանի հեղինակությունը բարձրացել է: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Երկրում տեղի ունեցածը, հեղափոխական փոփոխությունը կատարվեց շատ հազվագյուտ ձևով ՝ առանց մարդկային զոհերի, առանց բռնության, ինչ-որ տեղ ժպիտով, պարով և զգացումներով: Սա շատ յուրօրինակ երևույթ է աշխարհով մեկ: Ե՛վ Երևանում, և՛ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների մեծ մասը շատ ուրախ է և մեծ սպասելիքներ ունի»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցածը համաշխարհային հանրության տեսակետից ևս շատ յուրօրինակ է: «Աշխարհը տեսել է հեղափոխություն Ուկրաինայում, Վրաստանում, Եգիպտոսում: Սակայն դրանք միանգամայն ուրիշ որակի են եղել»,-ասաց նախագահն ու հավելեց՝ սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն առանձնահատուկ է:

Արմեն Սարգսյանի կարծիքով՝ կա մեծ ուրախություն, բայց և կան սպասելիքներ, որոնք չի կարելի չարդարացնել: Երկրի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը տարիների աշխատանքի արդյունք է:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: