12/28/2025

Հեղափոխությունը շարունակվում է. շուտով մտնելու ենք Քաջարան. Արթուր Գրիգորյան

Հեղափոխությունը շարունակվում է. շուտով մտնելու ենք Քաջարան. Արթուր Գրիգորյան

«Մենք մասնակիորեն ընդունել ենք «Լիդիան Արմենիայի» առարկությունները, մի մասը փաստացի հիմքերով, մի մասն էլ զուտ ձևական, իրավական: Քանի որ փաստաթղթերով հիմնված իրողությունները քննելիս մենք մտնում ենք այլ գերատեսչությունների տիրույթ, մենք խուսափեցինք դրանից: Ընկերությունը առարկում է զուտ ձևական իրավական նորմերով, ասելով, որ եթե չկա հաստատված պաշար, եթե չկա պայմանագիր, և օրենքն էլ նախատեսում է այսպիսի դրույթներ, ապա դա ապօրինի հանքարդյունաբերություն չէ: Այդ դեպքում որտեղից ընկերությանը այդքան լավ տարալվացման հարթակի իզոյլացիան ապահովելու համար»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Գրիգորյանը նաև նշեց, որ ինքը և իր ղեկավարած կառույցը ոչ մի կանխակալ մոտեցում չունի «Լիդիան Արմենիայում» կատարվող ուսումնասիրություններում: «Ստացվում է, որ եթե մեկը նախկինում զբաղվել է հասարակական գործունեությամբ, իրավունք չունի աշխատել պետական կառավարման համակարգում: Մենք շուտով մտնելու ենք Քաջարան, որը Հայաստանի հանքարդյունաբերության 90%-ն է: Նույն մանրակրկտությամբ էլ այնտեղ ենք աշխատելու»,- նշեց Գրիգորյանը:

1im.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: