12/28/2025

Քարահունջ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Քարահունջ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին: ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: