12/28/2025

Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել, այսօր ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական Հայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի», - ասաց վարչապետը։

«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունենում թիմակիցների առջև, 2-ը սեպտեմբերի, 2018թ
«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունենում թիմակիցների առջև, 2-ը սեպտեմբերի, 2018թ

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն սեպտեմբերի 2-ի ելույթի ժամանակ հայտարարել էր. - «Կան սպիտակ և սև ուժեր․․․ մեր թիմի դեմ խաղ չկա․․․»։

Մարությանի այս արտահայտությունը բուռն քննադատության արժանացավ թե՛ հասրակության, թե՛ քաղաքական ուժերի շկողմից։

Մարությանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել էր․ - «Ես ամենևին անթերի չեմ և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին»։

Քաղաքապետի թեկնածուն նաև ընգծել էր՝ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: