12/28/2025

Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածը կառուցվելու դեպքում վճարովի կլինի

Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածը կառուցվելու դեպքում վճարովի կլինի

Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ, խոսելով Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մասին, ասել է, որ այն պետք է շարունակվի, իսկ տևողությունը կախված կլինի միջազգային ֆինանսավորումից:

Նախարարի փոխանցմամբ՝ ճանապարհի Տրանշ-2 հատվածում ամբողջությամբ ավարտվել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը,  կառուցվել է 6․5 կմ բետոնային պատվածք։ Տրանշ-3-ում ևս գրեթե ամբողջությամբ ավարտվել է օտարման և տարաբնակեցման ծրագիրը, բացառությամբ Ազատան-Բենիամին 6 կմ հատվածը, որտեղ նախագծային փոփոխություն են եղել, քանի որ այդ տարածքով պատմագիտական օբյեկտ է հայտնաբերվել։

Նախարարը նշել է, որ մայրուղում Սիսիան-Քաջարան հատվածը կառուցվելու դեպքում վճարովի է լինելու:

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: