12/28/2025

Քարահունջի հրդեհը մարվել է

Քարահունջի հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:01-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքի հրդեհը մարվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին լրատվական ծառայությունից, Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:  Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ այրվում է 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19:35-ին: Այրվել է մոտ 40 հա բուսածածկույթ, թփուտներ և ծառեր: Հրշեջ-փրկարարների և գյուղի բնակիչների կողմից սահմանվել էր հերթապահություն:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: