12/28/2025

Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Մինսկի խմբի համանախագահներին

Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել էոր Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ եւ հույս հայտնելոր այցը կնպաստի փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունիցԱզգային ժողովի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընբթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի հիմնական ձեւաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է», - ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության կասեցման առնչությամբ:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ ԱԺ նախագահը նշել էոր ներքաղաքական որոշ հարցերի շուրջ ավելի վաղ մտահոգություններ էր հնչեցրել եւ այդ համատեքստում էլ իր նախաձեռնությամբ հանդիպումներ են կայացել երկրի վարչապետինախագահի եւ մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Թոմաս Գրեմինգերի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընգծել էոր խնդիրները պետք է լուծվեն Սահմանադրության գերակայության պահպանմամբ եւ որ լուծումներին ուղղված քաղաքական կոնսենսուսի պետք է գալ համապատասխան քաղաքական քննարկումների մթնոլորտում:

Թոմաս Գրեմինգերըշնորհակալություն հայտնելով ընդունելության համարընդգծել էոր այցի նպատակն է Հայաստանի հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումըԳրեմինգերը նշել էոր թեեւ ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունըսակայն կազմակերպությունը շարունակելու է բոլոր հնարավոր ձեւերով առաջ մղել Հայաստանի հետ համագործակցությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարըկարեւորելով Հայաստանի եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունընշել էոր վերջինս պատրաստակամ է Հայաստանին օժանդակել ընտրական բարեփոխումների գործընթացում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից՝ Թոմաս Գրեմինգերը փաստել էոր իբրեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար՝ պատրաստակամ է հնարավորինս աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարինտարածաշրջանային խնդիրներիներկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: