12/28/2025

Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում բռնկված հրդեհը մարելուց հետո անտառտնտեսության աշխատակիցները հերթապահություն են սահմանել

Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում բռնկված հրդեհը մարելուց հետո անտառտնտեսության աշխատակիցները հերթապահություն են սահմանել

Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ինչպես տեղեկացրել ենք, Սրաշեն գյուղի խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի մասին ահազանգն ստացվել է սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:56-ին:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք:

Ժամը 20:30-ից սահմանվել է հերթապահություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից:


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: