12/28/2025

Օգոստոսին օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 18.5 տոկոս աճ

Օգոստոսին օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 18.5 տոկոս աճ

ՀՀ երկու օդանավակայաններում օգոստոսին սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով: 

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղևոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329  665 ուղևոր:

Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11 837 ուղևոր:

Ի դեպ, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: