12/28/2025

Թրամփը այս ամիս նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Իրանի հարցով

Թրամփը այս ամիս նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Իրանի հարցով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս ամիս նախագահելու է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների ամենամյա հավաքի ժամանակ` ներկայացնելու պաշտոնական Թեհրանի նկատմամբ իր դժգոհությունները:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին այդ մասին հայտնել է երեկ, երբ Միացյալ Նահանգները ստանձնել է նախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ վերջին մեկ տարում Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման անհաջող ջանքեր էր գործադրում:

Հեյլին և Թրամփը բազմիցս քննադատել են Իրանին, մեղադրելով Սիրիայում և Եմենում պատերազմներին միջամտելու և 2015 թվականի միջուկային համաձայնագիրըխախտելու համար, որից ԱՄՆ նախագահը հրաժարվեց այս տարվա մայիսին։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: