12/28/2025

Պետական վերահսկողության ծառայությունը զորահավաքի կազմակերպման հետ կապված առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին

Պետական վերահսկողության ծառայությունը զորահավաքի կազմակերպման հետ կապված առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը զորահավաքի կազմակերպման հետ առաջարկներ է ներկայացրել պաշտպանության նախարարությանը, որոնք կյանքի կոչելու արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: 

«Իմ խորհրդականները եղել են կենտրոնական զինվորական հավաքակայանում, մշտադիտարկում են իրականացրել, որի արդյունքում ծնվել են առաջարկներ, որոնք մենք ներկայացրել ենք պաշտպանության նախարարությանը: Մենք կարծում ենք, որ զորահավաքը մի փոքր այլ կերպ է պետք կազմակերպել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Դավիթ Սանասարյանը:

Նա հավելեց, որ առաջիկայում այդ հարցով քննարկում են ունենալու պաշտպանության նախարարության հետ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: