12/28/2025

Կառավարությունը կքննարկի երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու հարցը

Կառավարությունը կքննարկի երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու հարցը

Կառավարության սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:

Որոշման նախագիծը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվելէ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո:

Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն  հազար դրամի չափով: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: