12/28/2025

Արդարադատության նախարարությունը հակված է համաներում շնորհելուն

Արդարադատության նախարարությունը հակված է համաներում շնորհելուն

Համաներում շնորհելու հարցում շահագրգիռ է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:

«Համաներման արդյունքում բեռնաթափում կլինի քրեակատարողական հիմնարկներում, այս հարցում շահագրգիռ է նաև արդարադատության նախարարությունը»,- նշեց նա:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ նա չի կարող ասել, թե կառավարությունը երբ է քննարկելու համաներում շնորհելու հարցը, քանի որ այն ունի գաղտնիության ռեժիմ:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել ցմահ դատապարտյալների և առավել ծանր հանցանք գործած դատապարտյալների հարցերին:

Մեր ՔԿՀ-ները գերծանրաբեռնված են: Վերջին անգամ համաներում շնորհվել է 2013 թ.: Համաներումն այսօր իրապես անհրաժեշտ է: Հատկապես ձեր ուշադրությունը հրավիրում եմ ցմահ դատապարտյալների կամ առավել ծանր հանցագործություն կատարածների դեպքերին, որովհետև իրենք զրկված են, նույնիսկ, իրենց հարազատների հուղարկավորության արարողություններին մասնակցելու հնարավորությունից:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: