12/28/2025

Գործադիրը մտադիր է 2019-ին բարձրացնել նվազագույն աշխատավարձը

Գործադիրը մտադիր է 2019-ին բարձրացնել նվազագույն աշխատավարձը

ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումներով նախատեսվում է մինչև 2019 թվականի հուլիսը վերանայել նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Նշվում է, որ բնակչության կենսամակարդակի բարձրացման և զբաղված անձանց շրջանում աղքատության կրճատման նպատակով աշխատավարձի բարձրացման հնարավորությունը քննարկվելու է ՀՀ պետական բյուջեի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի մշակման շրջանակում:

Կառավարության գործունեության միջոցառումներով նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում:

panarmenian.net

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: