12/28/2025

Շանթ Հարությունյանի պահանջը բավարարված է. նա մամուլի ասուլիս կունենա «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Շանթ Հարությունյանի պահանջը բավարարված է. նա մամուլի ասուլիս կունենա «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ  օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, ստորագրի փաստաթուղթը, որը Շանթ Հարությունյանը մերժել է:

Ի պատասխան վարչապետի խոսքերի, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հաջորդ օրը հրապարակել էր հոր պատասխան խոսքը բանտից, որտեղ Հարությունյանը նշում էր, որ տեղեկանալով Փաշինյանի անդրադարձին, ակամա զուգահեռներ է նկատել վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներումու քանի որ վարչապետի կողմից իրեն ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունի, Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ իրեն հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու:

Ըստ Հորությունյանի, այդպիսի հնարավորությունը կլիներ արդարացի և բարոյական: Այն կապահովեր խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ:

Ստացվում է՝ բավարարվեց նաեւ Շանթ Հարությունյանի այս պահանջը եւ 2 օրից՝ սեպտեմբերի 8-ին վերջինս լրագրողների ներկայությամբ խոսելու հնարավորություն կունենա:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: