12/28/2025

ԱԺ-ում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը

ԱԺ-ում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը

ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարությունն ԱԺ-ին առաջարկում է վարչական իրավախախտումհամարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներիկուսակցությունների ուկուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներինանհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամսննդամթերքարժեթղթերապրանքներ տալըխոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվությունկսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչությունիրականացնելու համարԱռաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվությանկենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողներըայլև ստացողները։

Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայումհանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկինհամաձայնելուկաշառքի խոստումն ընդունելուկաշառք խնդրելուսեփական քվեարկությանգաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:

Սեպտեմբերի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած նախագծին:

Օրենսդրական նախագծերի փաթեթի ամբողջական ընդունումից հետո փոփոխություններըկգործարկվեն սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթընտրություններում:

 armenpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: