12/28/2025

«Նոր ալիք-2018»- ում Գևորգ Հարությունյանն արժանացել է առավելագույն միավորի

«Նոր ալիք-2018»- ում Գևորգ Հարությունյանն արժանացել է առավելագույն միավորի

«Նոր ալիք-2018»-ի մրցութային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը ստացել է  առավելագույն 100 միավոր. ժյուրիի բոլոր անդամները նրան  տվել են 10 միավոր։ Մրցութային առաջին օրվա արդյունքները ներկայացված են «Նոր ալիք-2018»-ի կայքում։
Մրցութային առաջին օրը կատարողները նեկայացրել են համաշխարհային հիթեր։ Գևորգը կատարել է Լաուրա Պերգոլիցի  (Laura Pergolizzi) «Lost on You» երգը։

Մրցույթին ելույթ է ունեցել 15 կատարող Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Հունաստանից, Ադրբեջանից, Կանադայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից։  100 միավոր են ստացել նաև Ռուսաստանը ներկայացնող երկու կատարող։

Գևորգ Հարությունյանը Կապանից է,  մասնագիտությամբ ռեժիսոր է (ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը)։ Գևորգի ամենամեծ երազանքն է հնարավորություն ստանալ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում։ Նա նաև երազում է ելույթ ունենալու հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։

«Նոր ալիք-2018»-ը  մեկնարկել է սեպտեմբերի 4-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։ 

 Աղբյուր` Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: