03/25/2026

Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասաց նա:

Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

«Արմենպրես»-ը փորձեց այցի մասին այլ մանրամասներ ճշտել ՀՀ կառավարությունից: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը այցերի մասին տեղեկատվություն տրամադրում է այցերից միայն մեկ-երկու օր առաջ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: