12/28/2025

Իրանի երկու քաղաքացի մարմնի տարբեր մասերում փորձել են տեղափոխել հերոինի նմանվող զանգված. ՊԵԿ

Իրանի երկու քաղաքացի մարմնի տարբեր մասերում փորձել են տեղափոխել հերոինի նմանվող զանգված. ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասինոր նույն օրըժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում ՎրաստանՆույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային անցակետով փորձել են հատել ՀՀ  և ՎՀ պետական սահմաններըԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բագրատաշենի սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում վերջիններիս նկատմամբ իրականցվել է մաքսային հսկողություն։ Նրանց  ուղեբեռների մաքսային զննության արդյունքում թմրանյութ և անօրինական որևէ այլ իր չի հայտնաբերվելինչից հետո վերջիններս տեղափոխվել են Նոյեմբերյանի «Ն.Նասիբյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ բժշկական միջամտությամբ մարմինների անձնական զննման ենթարկելու նպատակովԲԿ-ում իրականացված մարմինների անձնական զննման արդյունքում ԻԻՀ քաղաքացի Լեիլա Նորալդին Դոստկանի մարմնի մի մասում հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 173 գրամ քաշով գլանաձևդարչնագույնհերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգվածիսկ մեկ այլ մասում՝ մոտ 96 գրամ քաշով նույնանման զանգվածԻԻՀ քաղաքացի Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիի մարմնի անձնական զննման արդյունքում վերջինիս մարմնից ևս  հայտնաբերվել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ118 գրամ և 100 գրամ քաշերով թվով երկու հատ գլանաձև դարչնագույնհերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգվածներԻԻՀ քաղաքացիների հայտարարությունների համաձայն՝ հայտնաբերված մոտ 500 գրվերոնշյալ զանգվածները հերոին տեսակի թմրանյութ են:

Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններիսկ հայտնաբերվածը փաթեթավորվելկապարակնքվելվերցվել է ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն:

armenpress.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: